Նավթը թանկացել է
Նավթի համաշխարհային գների բարձրացում է գրանցվել միջազգային առևտրի բորսաներում,հայտնում է Interfax-ը:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,87 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 39,06 ԱՄՆ դոլար:
Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 0.87 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40.68 ԱՄՆ դոլար:
Սև ոսկու գինը 2 օրն անընդմեջ բարձրանում է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին տվյալների, ինչպես նաև ապրիլում Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք նավթարդյունահանող երկրների հանդիպման ֆոնին: