4867 դիտում
19:46 16-03-2016
Լիպ ամրոցում շրջում են երեխաների ոգիները
Լիպ ամրոցը կառուցվել է 15-րդ հարյուրամյակում Օկերրոլ կլանի կողմից։ Հնէաբանական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերել են մարդկային մնացորդներ ամրոցի նկուղներից մեկում, որոնք ամբողջապես տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել 3 սայլ։
Տեղացիները պատմում էն, որ ամրոցի տերերը մարդասպաններ էին վարձում իրենց սև գործերը անելու համար, իսկ հետո ամրոցի նկուղում փակում ու սովամահ անում այդ վարձկաններին։
Առեղծվածային պալատի ամենահայտնի ուրվականը ոչխար է՝ կիսով չափ փտած գլխով, որին տվել են «Օշօ» անունը։ Երբ նա հայտնվում է, հյուրերը զգում են անտանելի փտախտի հոտ։
Ամրոցում կա նաև տղամարդու ոգի, որը իր հետ ամեն տեղ գլորելով տանում է մի տակառ, որը վերցված է տեղի հոգևորականի 1922 թ.-ին այրված տնից։ Բացի այս երկուսից՝ կա ևս մեկը՝ Կարմիր օրիորդը։
Նրան հիմնականում տեսնում են ձեռքերում դանակ բռնած՝ ասես ուզում է հարձակվել մեկի վրա։ Ասում են՝ այս աղջնակը ինքնասպան է եղել, երբ նրան բռնաբարել են պալատականները։
Ամրոցում շրջում են երկու երեխաների ոգիները՝ Էմիլիինը, ով մահացել է 11 տարեկանում՝ ամրոցի պատուհանից ընկնելով, և Շարլոտայինը, ում մահվան պատճառը հայտնի չէ, իսկ մարմինը չունի գերեզման։
Նմանատիպ նյութեր
4947 դիտում
22:20 17-12-2016
Չինաստանում Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան
2910 դիտում
20:34 26-05-2014
Քիմ Քարդաշյանի և Քենյա Ուեսթի պսակադրությունը` 16-րդ դարի ամրոցում. տեսանյութ
2720 դիտում
20:49 13-08-2014
Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան՝ Շուշիի ամրոցում
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2812 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել