211652_close_icon
views-count4971 դիտում article-date 22:20 17-12-2016

Չինաստանում Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան

Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում։ Չնայած վառոդը և հրավառության համար անհրաժեշտ նյութերը ոչ այնքան վաղուց են հայտնագործվել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։ Ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց վռնդել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։ Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։

Նմանատիպ նյութեր