Քիմ Քարդաշյանի և Քենյա Ուեսթի պսակադրությունը` 16-րդ դարի ամրոցում. տեսանյութ
Ֆլորենսիայի 16-րդ դարի Բելվեդեր ամրոցում, Քիմին խորանի մոտ տարավ նրա մոր նախկին ամուսինը` Բրյուս Ջենները: Այդ ընթացքում նրանց էր ուղեկցում Անդրեա Բոչելլին և նրա կատարմամբ Con te Partirօ երգը: Քիմի երազանքն էր ամուսնանալ Վերսալի պալատում, Լանա դել Ռեյի young and beautiful երգի ներքո: Պալատի տնօրինությունը կտրականապես մերժել էր, բայց սիրող ու միլիարդատեր տղամարդու համար չկան արգելքներ: Պալատում Քենյան կազմակերպեց նախաամուսնական ճաշկերույթը, Լանա դել Ռեյն էլ կատարեց իրենց սիրո երգը:
Շքեղ հարսանիքը փեսային արժեցել է 10 միլիոն դոլար: Զույգը շատ առատաձեռն է եղել հյուրերից յուրաքանչյուրի նկատմամբ` 600 ֆունտ սթեռլինգ արժողությամբ հրավիրատոմսեր, 140 ֆունտ արժողությամբ կոսմետիկ պարագաներով զամբյուղներ, 350 ֆունտ շամպայն, Սվարովսկի հուշանվերներ ու սպա սալոն այցելության մեկանգամյա այցեքարտեր:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28541]armnewstv.am/ [/url]