«Բավարիային» կանգնեցնելու գործը մնաց Բուֆոնի վրա. ծաղրանկար
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքով անդրադարձել է նվիրված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան` «Բավարիա»-«Յուվենտուս» հանդիպմանը:
«Յուվենտուսն» այս կարևոր հանդիպմանը կադրային լուրջ խնդիրներով է մոտենում: Վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն առանքային երեք ֆուտբոլիստներ` պաշտպան Ջորջիո Կյելինի, կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն և արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Այնպես որ, «Բավարիայի» մեքենային կանգնեցնելու հիմնական բեռը մնում է «Յուվետուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ուսերին:
Հիշեցնենք, Թուրինում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 2:2:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին` Երևանի ժամանակով 23:45-ին:


