«Յուվենտուսը» մեծն Բուֆոնի շնորհիվ հաղթեց «Միլանին» և ավելի մոտեցավ չեմպիոնական հերթական տիտղոսին. տեսանյութ
Իտալական առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց առաջատարին` «Յուվենտուսին»:
Դրամատիկ այս խաղում միլանցիները առաջինը բացեցին հաշիվը, դրանից հետո բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ապշեցուցիչ խաղ անցկացրեց «Յուվենտուսի» 38-ամյա լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը մի քանի անգամ փրկեց իր թիմին:
Փոխարենը «Յուվենտուսին» հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև 2-րդ խաղակեսում Պոգբայի շնորհիվ առաջ անցնել և կամային հաղթանակ տանել:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 76 միավորով ամրապնդվեց 1-ին տեղում` 9 միավոր առաջ առաջ լինելով «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
[/b]«Միլան» - «Յուվենտուս»՝ 1:2
Ալեքս, 18 – Մարիո Մանջուկիչ, 27, Պոլ Պոգբա, 65