211652_close_icon
views-count3686 դիտում article-date 16:12 16-03-2016

Ռուսաստանը Սիրիայի պատճառով վտանգում է հարաբերությունները Իրանի հետ. Bloomberg

Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից ռուսական զորքի հիմնական մասը դուրս բերելու մասին որոշումը կարող է Իրանի հետ հարաբերություններում սառնություն մտցնել, գրում է Bloomberg պարբերականը: Թերթն ընդգծում է, որ չնայած Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես անվանել է այդ որոշումը դրական նշան, սակայն տարածաշրջանային իրանամետ թերթերը նշում են, որ Պուտինի գործողությունները վտանգում են սիրիական բանակի ձեռքբերումները և կարող են ստիպել Իրանին, որը ևս ցանկություն ունի պահպանել Սիրիայում իր ազդեցությունը, հետ կանչել իր զինվորականներին: Փորձագետ Ռեջաբ Սաֆարովի խոսքով՝ Թեհրանի համար Սիրիան առանց Բաշար Ասադի Սիրիա չի կարող լինել:

Նմանատիպ նյութեր