Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի բորսաներում նավթի գների բարձրացում է գրանցվել: Այդ են վկայում առևտրի տվյալները:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, նյույորքյան NYMEX բորսայում WTI տեխասյան նավթի խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,32 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 36,82 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է Brent էտալոն նավթին, ապա լոնդոնյան ICE Futures բորսայում նրա մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,4 %-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 39,08 ԱՄՆ դոլար: