Դեսպան Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ
Մարտի 15-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԳԴՀ Բունդեսթագի միջև առկա համագործակցությանը` կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աշխատանքներ տանելու երկու երկրների խորհրդարանների միջև կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: