Մարտի 23-ին ճապոնական ավտոընկերությունը կսկսի նոր Toyota Prius-ի թողարկումը. լուսանկար
Ճապոնական Toyota ավտոընկերությունը պատրաստվում է մարտի 23-ին սկսել Toyota Prius նոր մոդելի թողարկումը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ընկերությունը Նյու Յորքում կայանալիք ավտոշոուի շրջանակներում պատրաստվում է ներկայացնել հանրությանը նոր մոդելը, որը ամենավաճառվող մոդելներից է համարվում Եվրոպայում:
Այս պահին գաղտնի են պահվում մոդելի մասին մանրամասները: Հրապարակվել է միայն մեկ լուսանկար, որում երևում է հետևի լուսադիոդային լամպերով լույսերը:
Մենքենայի արժեքը Եվրոպայում 36 հազար եվրո կկազմի: