36020 դիտում
21:39 23-08-2023
Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ոստիկանության ծառայողի Toyota Prius-ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակցի Toyota Prado-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Քաջարան Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արա Ա.-ի վարած Toyota Prado մակնիշի և 39-ամյա Մհեր Հ.-ի վարած Toyota Prius մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մհեր Հ.-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Թամազյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Արա Ա.-ն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, իսկ Մհեր Հ.-ն աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մեղրիի բաժնում:
Լուսանկարները՝ Դավթի Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9570 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին