1808 դիտում
10:16 15-03-2016
Ի՞նչ էր անում Վարդան Օսկանյանը 8 տարի առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ընթացող զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քաղաքական դաշտի հիմնական խնդիրը հիշողության բացակայությունն է: Օրինակ` մարդիկ կարող են իշխանությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, մասնակցել այնպիսի խայտառակ գործընթացի, ինչպիսին Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպումն է, այնուհետև մի քանի տարի անց լրագրողների առաջ չքմեղանալ, թե ես փորձում էի կանխել Մարտի 1-ը: Այսինքն` այս մարդիկ բավական չէ, որ իրենց հաշիվ չեն տալիս, դեռ կարծում են, թե Հայաստանի ընտրողը տառապում է հիշողության կորուստով: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե նման կերպարների գոյությունը պետք է ոչ մեկին չմտահոգի, քանի որ նրանք, ի վերջո, իրենց արժանի տեղը քաղաքական աղբանոցում զբաղեցնելու են:
Բայց ողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ, երբ սկսում են իբրև ընդդիմություն ներկայանալ և նրանց շուրթերից հնչում են «ժողովրդավարություն», «ազատ և արդար ընտրություններ», «արդարություն» բառերը, ՀՀ քաղաքացու աչքերում սկում են արժեզրկվել այդ հասկացությունները: Բայց բարոյականության նշույլի առկայության դեպքում ենթադրվում է, որ Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պետք է նախընտրեր հանրության աչքին չևերալ, որպեսզի իր մասին մարդիկ մոռանան: Սակայն նա փորձում է եղելությունն այնպես ներկայացնել, թե իբր ինքը Մարտի 1-ի «խաղաղության աղավնին» է եղել:
Հիշեցնենք, որ նույն Օսկանյանը 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 19:00-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ու բառացի հայտարարեց. «Ընտրությունը հետևյալի մեջ է՝ ավելի մեծ իմիջին վնաս հասցնել` թողնելով, որ այդ մարդիկ անկարգություններ անեն, թե օրենքի շրջանակներում ինչ-որ քայլեր անել և դրանով սահմանափակել այն վնասը, որը պետք է հասցվեր Հայաստանի իմիջին: Փողոց դուրս եկած մարդիկ անկարգություններ են իրականացնում և ունեն ըմբոստության դրսևորումներ»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
09:13 15-03-2014
Վարդան Օսկանյանը չի՞ հետևի Քուշկյանի օրինակին․ Ժամանակ
2485 դիտում
17:03 04-03-2015
Վարդան Օսկանյանը հրաժարվելու է ԱԺ պատգամավորի մանդատից
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան