«Ժամանակ»֊ը գրում է. «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցված է եղել Հ. Քուշկյանի այդ քայլը, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ԲՀԿ մյուս նախկին նախարարները ևս դուրս գան կուսակցությունից և գնան Ղարաբաղում պաշտոններ զբաղեցնեն, օրինակ՝ Վարդան Օսկանյանը դառնա ԼՂ ԱԳ նախարար։ «Չեմ կարծում, որովհետեւ Վարդան Օսկանյանը շատ կարեւոր եւ պատասխանատու աշխատանք է կատարում՝ չլինելով նախարար նույնիսկ, այնպես որ՝ Վարդան Օսկանյանի դեպքը բացառում եմ։ Իսկ ընդհանրապես՝ եթե որևէ մեկը կարող է Ղարաբաղում օգուտ տալ, ես միայն կողմ եմ դրան, թող գնա»,- ի պատասխան ասաց Մարգարյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։