Վարդան Օսկանյանը հրաժարվելու է ԱԺ պատգամավորի մանդատից
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ դա չի նշանկում, որ նա հեռանում է ԲՀԿ-ից: «Հավանաբար նա ապագայի հետ կապված ինչ-որ որոշումներ ունի: Նման որոշումները հենց այնպես չեն կայացվում»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը: Մինչեւ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն էր մանդատից հրաժարվեու դիմում ներկյացրել եւ օրեր անց փոշմանել եւ դիմումը հետ էր վերցրել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը: Ավելին` ԲՀԿ-ականները հաստատեցին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս լքելու է ԲՀԿ առջնորդի պաշտոնը եւ վայր է դնելու պատգամավորական մանդատը: