1677 դիտում
10:08 15-03-2016
Եկամուտների տերը Ռոբերտ Նազարյանը չէ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխնություն» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կոչ է արել Հայաստանի գազի և էլեկտրաէներգիայի սակագները չհամեմատել Ուկրաինայում և Բելառուսում գործող սակագների հետ, որովհետև այնտեղ պետական սուբսիդավորում կա, ու նաև դժգոհել է, որ այդ հարցերով իրեն են դիմում, որովհետև եկամուտների տերն ինքը չէ:
«ՉԻ» – Այլ երկրներում պետական սուբսիդավորում կա, թե ոչ՝ դժվար է ասել, բայց սպառողներին դա առանձնապես չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է, թե անձամբ իրենք որքան են վճարելու: Ու որպեսզի պատկերացնեք, թե ինչքան են վճարում, օրինակ, Բելառուսում՝ ներկայացնենք որոշ թվեր:
Ջեռուցման սեզոնին, օրինակ, շարքային սպառողները հազար խմ գազի համար վճարում են 18,4 հազար դրամ (Հայաստանում՝ 156 հազար, կամ 8,7 անգամ ավելի շատ), հոսանքի համար վճարում են 28-35 դրամ (կախված նրանից, թե ինչքան են ծախսել), հազար լիտր խմելու ջրի համար՝ 34 դրամ (Հայաստանում 170, կամ 5 անգամ ավելի շատ), բենզինի լիտրն այնտեղ արժե 270 դրամ և այլն:
Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե «եկամուտների տերը ես չեմ», ապա պատկերացրեք՝ որևէ հիմնարկից ամեն օր գողություն կատարվի, իսկ պահակը մուննաթ գա, թե «նենց եք վրես գոռում, ոնց որ թե գողացածը մեր տուն են տարել»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4850 դիտում
10:24 02-06-2017
Տերովին՝ տերը, անտերին՝ գելը. Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել․ «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան