Անկարայում տեի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է նաև թուրք ֆուտբոլիստի հայրը
Այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է նաև թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ումութ Բուլութի հայրը:
Ինչպես հայտնում է Haberturk-ը, Քամալ Բուլութը տուն էր վերադառնում Գալաթասարայ-ի խաղից, երբ կանգառում հնչել է պայթյունը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` 1 պայթյունի հետևանքով Անկարայում զոհերի թիվը գերազանցում է 37-ը, իսկ վիրավորներինը` 71-ը: