211652_close_icon

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության վայրում հայտնաբերվել են մահապարտներից մեկի մարմնի մասերը

views-count2724 դիտում article-date 18:47 11-10-2015
Անկարայում երեկ տեղի ունեցած դաժան ահաբեկչության վայրում հայտնաբերվել են 2 մահապարտ ահաբեկիչներից մեկի մարմնի մասերը: Պայթուցիկ նյութերի հետքերը վկայում են, որ ահաբեկչությանը խառն է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Բայց մինչ այս պահը ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մեկ իր վրա չի վերցրել: Ռուսական ТАСС գործակալությունը հաղորդում է, որ փորձագետները այս պահին մոտ են մահապարտներից մեկի ինքնությունը պարզելուն՝ տղամարդ 25-30 տարեկան: Նշենք, որ ահաբեկչության հետևանքով վերջին տվյլներով զոհերի թիվը հասել է 95-ի, 250 մարդ վիրավորվել էր և գտնվում է հիվանդանոցներում:

Նմանատիպ նյութեր