211652_close_icon

Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդդիմության հետ բանակցություններ անցկացնել

views-count1697 դիտում article-date 16:42 14-03-2016
ՄԱԿ-ում Սիրիայի և Ժնևում Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների իշխանական պատվիրակության ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին չի ընդունել ընդդիմության՝ Սիրիայում քաղաքական փոխանցում կատարելու մասին բանակցություններ սկսելու առաջարկը, հաղորդում է Reuters-ը: «Ոչ մի անցում էլ չկա: Մենք պետք է ուշադիր լինենք նշված հարցում»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ներկա պահին Սիրիայում հրադադարի ռեժիմ է գործում: Այն ձեռք է բերվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերով: Ընդդիմությունը հայտարարել էր, որ համաձայն կլինի հրադադարին՝ պայմանով, որ մի շարք հումանիտար պահանջներ պետք է պահպանվեն: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ իր հերթին ապրիլի 13-իմ խորհրդարանական ընտրություններ է նշանակել երկրում:

Նմանատիպ նյութեր