Եմենում ԱՄԷ-ին պատկանող կործանիչ է անհետացել
Արաբական Միացյալ Էմիրաթները հայտնել են Եմենում հուսնի ապստամբների դեմ համատեղ օպերացիաներին մասնակցող իր կործանիչի անհետացման մասին, տեղեկացնում է BBC-ն:
Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը 2015 թվականի մարտից մարտական գործողություններ են իրականացնում հուսնի-ապստամբների դեմ Եմենում: Պատճառը հանդիսացել է երկրի սուննի ղեկավարության տապալումը:
Եմենի տարածքի մեծ մասը զավթած ապստամբների դիրքերին հարվածները հասցվում են հիմանականում օդից: Մինչ օրս այդ երկրում քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել 6 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 2,4 մլն մարդ դարձել է փախստական: