ԱՄԷ-ն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ 50 հատ F-35 կործանիչ ձեռքբերելու մասին. Reuters
ԱՄԷ-ն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ 50 հատ F-35 կործանիչ ձեռքբերելու մասին, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/idUSL1N2FM01S]Reuters[/url]-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Չնայած ԱՄԷ-ն եւ Միացյալ Նահանգներն աշխատել են համաձայնագրի ստորագրման շուրջ նախքան նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը. նոր նախագահը հայտարարել է, որ կվերանայի համաձայնագիրը:
Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներից մեկը՝ ԱՄԷ-ն, արդեն վաղուց հետաքրքրված է Lockheed Martin-ի արտադրած F-35 ձեռքբերելու մեջ: Թրամփի վարչակազմը խոստացել է նրանց թույլ տալ այդ գնումը լրացուցիչ գործարքի շրջանակում, երբ ԱՄԷ-ն համաձայնվի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ անցած տարվա օգոստոսին: