Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում. նա արտասահմանում բուժհետազոտության կենթարկվի
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է արտասահման՝ կարճատեւ արձակուրդի, որի ընթացքում նաեւ բժշկական հետազոտություն կանցնի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.
«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»:
Նշենք, որ այսօր ԱԺ քառօրյայի նիստի օրակարգը ներկայացրեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք նաև, որ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ից զարկերակային ճնշման խնդրով: