211652_close_icon
views-count3186 դիտում article-date 16:31 12-03-2016

Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանը դուրս եկան եզրափակիչ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարտի 12-ին մրցագորգ էին դուրս եկել 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովը: 98 կգ քաշային կարգի աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը ռուս Նիկիտա Մելնիկովն է:

Նմանատիպ նյութեր