Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ քաղաքացիների դեմ պատժամիջոցների ժամկետը
Եվրամիությունը հրապարակել է իր պաշտոնական ամսագրում Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, հայտնում է Ria Novosti-ն:
Հայտարարության մեջ ասված է. «Բանկային ակտիվների սառեցման և ԵՄ այցելությունների վերաբերյալ պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը»:
Նշվում է նաև այն մասին, որ որոշումը կայացվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության սպառնալիքի պատճառով: ԵՄ խորհուրդը փաստաթուղթն ընդունել է առանց հավելյալ քննարկման: