Ճապոնիան մտադիր է երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ժամկետը
Ճապոնիայի կառավարությունը ապրիլին կարող է երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը՝ այդ երկրում 1970-80-ական թվականներին ձերբակալված Ճապոնիայի մի քանի քաղաքացիների ազատ չարձակելու պատճառով, հաղորդում է Ria Novosti-ն:
Պատժամիջոցները Ճապոնիան սահմանել էր դեռ 2006 թվականին, համաձայն որոնց արգելվում են ներմուծման ու արտահանման մատակարարումները, այդ երկիր Ճապոնիայի քաղաքցաիների այցելությունը, ինչպես նաև հյուսիսկորեական նավերի կայանելը Ճապոնիայի նավահանգիստներում: Ավելի ուշ խստացվել էին Ճապոնիայից Հյուսիսային կորեա դրամական փոխանցումների պայմանները:
2014 թվականի հուլիսին Ճապոնիան մի քանի պատժամիջոցներ չեղյալ հայտարարեց՝ պայմանով, որ պետք է ստեղծվի հանձնաժողով՝ առևանգված ճապոնացիների ճակատագրերը հետաքննելու համար: