Շվեյցարիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
Շվեյցարիայի իշխանությունները Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշում են կայացրել:
Կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայի իրավիճակի հետ կապված՝ Դաշնային խորհուրդը որոշել է ընդլայնել միջազգային պատժամիջոցների ժամանակը»:
Որոշման մեջ ավելացվել են կետեր, որոնք վերաբերում են ԵՄ-ի կողմից ՌԴ-ի կազմի մեջ Ղրիմի և Սևաստոպոլի ընդգրկվելու փաստը չճանաչելուն: Բացի այդ, «սև ցուցակի» մեջ են ընդգրկվել ևս 28 ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Որոշումն ուժի մեջ է մտել երեկ՝ մարտի 6-ին, Շվեյցարիայի ժամանակով ժամը 18:00-ին: