Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի ու Ուկրաինայի դեմ պատժամիջոցների կիրառումը
Եվրամիությունը պաշտոնապես որոշում է կայացրել մինչև 2017 թվականի մարտ ամիսը ՌԴ-ի և Ուկրաինայի մի շարք քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ գործող պատժամիջոցները երկարաձգելու մասին, հաղորդում է Ria Novosti-ն։
ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում է, սահմանափակումները ներառում են ԵՄ-ի տարածքում բանկային հաշիվների սառեցում։ Արգելվել է նաև 146 անձանց և 37 ընկերությունների մուտքն ու ելքը Եվրամիության տարածք ու նրանից դուրս։
Բացի անհատական պատժամիջոցներից, ԵՄ-ը նաև տնտեսական պատժամիջոցներ էր ավելի վաղ սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք գործելու են մինչև 2017 թվականի հունվարի 31-ը։ Պատժամիջոցներ են գործում նաև Ղրիմի դեմ, որոնք կձգվեն մինչև 2017 թվականի հունիսի 23-ը։