Ի՞նչ քայլի է դիմել Արմենը սիրած աղջկա սիրուն արժանանալու համար
Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աննա Ներկարարյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով ոմն Արտեմ Աբրահամյանի և քննությամբ դեռևս չպարզված անձի հետ՝ խմբի կազմով Երևան քաղաքի Արցախի 42 շենքի մոտակայքից բացահայտ առևանգել է Ա. Ներկարարյանին:
Արմեն Բարսեղյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


