211652_close_icon
views-count18251 դիտում article-date 17:27 08-12-2014

Սափրագլուխներն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի. «Սիրուն չի, սափրագլուխներ, սիրուն չի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի փողոցներում ու կանգառներում սնկի նման տեղադրում է ցուցանակներ, Երևանում որոշ մարդիկ, ըստ երևույթին, իրենց անհամաձայնությունը փորձում են ցույց դնել՝ այդ ցուցանակները կոտրելով: Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է գետնին տապալվել քաղաքապետարանի ցուցանակը: Հավաքվածներն էլ կատակում էին, թե Ամանորի նախաշեմին ցուցանակներն էլ են պառկում քաղաքապետարանի կրակած գներից, նկատի ունենալով առաջիկա օրերին տեղի ունեցած թանկացումները: Մի քանի քաղաքացիներ էլ կատակում էին, ասելով՝ «Նման եղանակով հարցեր չեն լուծում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի տեղեկություններով՝ այն տապալել է «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով եղել է գինովցած և ամբողջովին սափրագլուխ, ում հետ այդ պահին ավտոմեքենայում եղել է ևս 3 սափրագլուխ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տապալված ցուցանակի պատասխանատուն ոչ թե Երևանի քաղաքապետարանն է, այլ երևանցիների կաշին քերթող ինչ որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունն է և այն վերականգնելու համար նրանք պետք է իրենց մարմնի փափուկ մասերը դուրս հանեն բազկաթոռներից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր