211652_close_icon
views-count19703 դիտում article-date 19:49 11-03-2018

Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմտածեր. երևույթը սիրուն է, թե՝ սիրուն չէ, Էրեբունու թաղապետը կտրուկ կասեցրեց «մայթազավթիչների» ախորժակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 10-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Գլինկայի փողոցի վեջնամասում, շինարարարական տարածքը մեծացվել է և հետիոտնի համար նախատեսված մայթը՝ փակվել: Այսօր՝ մարտի 11-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հանձնարարականով մետաղյա ցանկաապատը քանդվել է և այլևս հետիոտները ստիպված չեն լինի քայլել բանուկ ճանապարհով: Այս մասին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դ. Գրիգորյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի հրապարակած նյութից անմիջապես հետո Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը և ապամոնտաժել տվյալ հատվածը։ Այս պահին մայթը ամբողջությամբ բաց է հետիոտնային անցուդարձի համար։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին SHAMSHYAN.com-ը [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/10/1091083/]հայտնել էր[/url], որ Էրեբունու վարչական շրջանում շինարարական տարածքը մեծացրել են... մայթերի հաշվին: Այսինքն, հետիոտների համար նախատեսված մայթը փակել են, որ շինարարություն անեն: Իսկ վայրը բավական մարդաշատ է, մոտակայքում գտնվում է «Գայանե» ունիվերմագը, բենզալցակայանը, ու հետիոտները այսուհետ իրենց կյանքը վտանգելով, պիտի ստիպված ճանապարհի մեջտեղով քայլեն, քանի որ մայթ չկա: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր