9473 դիտում
11:20 12-12-2015
Հայրենիքի հանդեպ սերը հաղթեց ծնողի եւ սիրած աղջկա սիրուն. հակառակորդի գնդակից զոհված 21-ամյա Վարդանը սիրած աղջիկ ուներ եւ պատրաստվում էր ամուսնանալ
Հակառակորդի գնդակից զոհված 21-ամյա Վարդան Արթուրի Վարդանյանը սիրած աղջիկ ուներ եւ պատրաստվում էր ամուսնանալ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ փոխանցեցին նրա կուրսընկերները:
«Նա շատ էր սիրում իր ընտրյալին: Ծառայության հետ միաժամանակ ապագայի պլաններ էր կազմում՝ ամուսնություն, փոքրիկներ եւ այլն եւ այլն: Դժվար է խոսել այդ մասին: Բայց մի բան կարող ենք ասել, որ հայրենիքի հանդեպ սերը հաղթեց ծնողի եւ սիրած աղջկա սիրուն»,- ավելացրեցին նրանք:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Վարդանը Եղեգնաձոր քաղաքից է եւ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ու անցել ծառայության հայոց բանակում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա կուրսընկերները:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
34728 դիտում
13:02 26-04-2016
Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 24-ամյա Տիգրանը սիրած աղջիկ ուներ. պատրաստվում էր նշանվել. խոնարհվում ենք
12778 դիտում
14:24 11-12-2015
Որտեղի՞ց էր հակառակորդի գնդակից զոհված 21-ամյա Վարդանը
Այս բաժնից
937 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
835 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան