Վիգեն Սարգսյանը նշել է, թե որ դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» համակարգերը
Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները կիրառելու մասին որոշում կկայացնի՝ կախված իրավիճակից; Այդ մասին [url=https://ria.ru/world/20170222/1488563027.html]Ria Novosti[/url]-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ես կարող եմ ցույց տալ ձեզ ալգորիթմը։ Այդ սպառազինության նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի հարված հասցնել երկրի ենթակառուցվածքներին։ Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման մասին որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացման հետ։
Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք այն՝ որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի։ Դա, առաջին հերթին, զսպման զենք է; Լրիվ ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, սակայն սկզբունքայնորեն՝ իր գաղափարախոսությամբ, հնարավորություններով, դա այնպիսի մի զենք է, որով պետք է ցանկացած տաք գլուխ սառեցնել»,-ընդգծել է Վ. Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Իսկանդեր» համակարգերն առաջին անգամցուցադրվեցին 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։