211652_close_icon

ԱՄՆ-ն Իրանի հետ կապված՝ անվտանգության խորհուրդ է գումարելու

views-count2263 դիտում article-date 13:45 12-03-2016
Մարտի 14-ին ամերիկյան իշխանությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կբարձրացնեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցը: Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, հաղորդում է Tass-ը: Նա հրթիռների արձակումն անվանել է սադրիչ և ապակայունացնող, ինչպես նաև հիշեցրել, որ Իրանին աջակցող ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևը կոչ է անում միջուկային մարտագլխիկ կրող ոչ մի տեսակի բալիստիկ հրթիռներ չարձակել: «Մենք քննարկելու ենք այդ վտանգավոր արձակումները Խորհրդի խորհրդատվական նիստերում, որոնք կանցկացնենք երկուշաբթի»,-ընդգծել է Փաուերը:

Նմանատիպ նյութեր