Պուտինն այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարելու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարելու, հաղորդում է Ria Novosti-ն:
Ազգային պաշտպանության կենտրոնում այսօր անցկացվելիք նիստում Վ. Պուտինը ԱԱԽ 13 մշտական անդամների հետ կամփոփի ընթացիկ տարվա արդյունքները: Կներկայացվեն նաև 2015 թվականի համար նոր առաջադրանքներ ու խնդիրներ:
ԱԱԽ մշտական անդամներն են, բացի նախագահից, վարչապետը, Կրեմլի աշխատակազմի ղեկավարը, կառավարության ուժային բլոկի անդամները (ՊՆ, Անվտանգության դաշնային ծառայության, ՆԳՆ և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարները), ԱԳ նախարաը, Դաշնային խորհրդարանի 2 պալատների ղեկավարները, Խորհրդի քարտուղարը և նրա տեղակալը:
Թե ինչ թեմաներ են քննարկվելու, չի պարզաբանվում: