Ֆիլիպինների ափերին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների ափերին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է Ria Novosti-ն:
Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են այսօր, տեղի ժամանակով ժամը 12:00-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինյան արշիպելագի հյուսիսային Լուսոն կղզու վրա՝ Կալլագիպ քաղաքից 24 կմ դեպի արևմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: