Էկվադորի ափերին հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել
Էկվադորում տեղի է ունեցել հերթական ուժգին երկրաշարժը: Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սոյսմոլոգիական կենտրոնը, այս անգամ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կիտոյից 214 կմ դեպի արևմուտք:
Զոհեի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Չի նշվում նաև ցունամիի վտանգի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ երկրում տեղի էր ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը մի քանի հարյուր մարդու կյանք է խլել: Հսմաշխարհային բանկը երկրաշարժի եհտևանքների վերացման համար հատկացնելու է 150 մլն դոլար: