211652_close_icon
views-count30806 դիտում article-date 09:47 12-03-2016

Բնակիչներն ասում էին. «Որ իմանայինք՝ հարցը ժամերի ընթացքում կլուծվեր, շուտ կդիմեինք ՀՀ ոստիկանության պետին, թե չէ տարիներով դիփունքը խափում ին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 11-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկի մեծ թվով բնակիչների նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որով բնակիչները խնդրում էին, որ միայն ՀՀ ոստիկանապետի անմիջական կարգադրության արդյունքում հնարավոր կլիներ լուծել երկար տարիներ բնակիչների համար պատուհաս դարձած այդ խաչմերուկում երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման, գծանշումների և լուսակրի (светофор) խնդիրը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կարգադրությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի հանձնարարությամբ արդեն երեկոյան Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ նշված խաչմերուկում կատարվեցին երթևեկությունը կարգավորող գծանշման աշխատանքներ և տեղադրվեցին «Զգուշացե՛ք, երեխաներ են» ցուցանակներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Կ. Կոստանյանը ասաց. «Առաջիկայում կուսումնասիրվի և կքննարկվի նշված խաչմերուկում սվետաֆորներ տեղադրելու հարցը, ինչի համար ոստիկանության պետ Վ. Գասպարյանը կարգադրել է, որ խնդիրը լուծվի ի օգուտ բնակչի և նրա անվտանգության»: Բնակիչներն էլ իրենց հերթին ասում էին. «Որ իմանայինք՝ ժամերի ընթացքում խնդիրը կլուծվեր, միանգամից կդիմեինք Վ. Գասպարյանին, թե չէ, քանի տարի ա, դիմում էինք էլ քաղաքապետարան, էլ թաղապետարան: Ամեն անգամ անհիմն պատճառաբանություններով կամ մերժում էին, կամ էլ մեր նամակ-խնդրանքները թողնում էին անպատասխան: Հիմա գոնե մի քիչ ապահով ենք, որ որոշ ծալապակաս ու վայ-վարորդներ հաշվի կառնեն թե գծանշումները, թե «Զգուշացե՛ք, երեխաներ են» ցուցանակները, քանի որ էս փողոցում են գտնվում մի քանի դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև շախմատի ակադեմիան, չհաշված հարակից սեփական տներն ու բազմամարդ բնակարանային շենքերը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր