Տամբովի մարզում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. կա 2 զոհ, 2 ծանր վիրավոր
ՌԴ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի վառոդի գործարանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրդեհի հետևանքով մահացել է գործարանի 42-ամյա աշխատակցուհին, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նրա 23-ամյա պրակտիկանտը: Եվս 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են: Նրանք մարմնի 90 տոկոս մակերեսի այրվածքներ են ստացել:
Ըստ նախնական տեղեկությունների` պատճառը եղել է աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը: