211652_close_icon
views-count60616 դիտում article-date 23:16 08-01-2016

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում, Հրազդանի վարչական տարածքում, Արարատի մարզի Այնթափ գյուղի 9-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Վարդան Ղևոնդյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՏD 456 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս բախվել է ճանապարհաեզրին կայանված Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 41-ամյա Սասուն Ավագյանի կողմից շահագործվող «Նեո Տրանս»-ին պատկանող Volvo մակնիշի 382 ՏՍ 58 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի 01 ԼՕ 47 համարանիշի կցասայլակի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևորներ՝ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Հայրապետյանը, 28-ամյա Դավիթ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Էդգար Բալդրյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 25-ամյա Վահե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Է. Բալդրյանը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Վարդան Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#EF2929] Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է Հրազդանի ճանապարհի հատվածում 1 կմ-ոց մերկասառույցը, ինչի պատճառով Mitsubishi-ի վարորդը ընկել է սահքի մեջ և սառած ճանապարհի պատճառով էլ բախվել Volvo բեռնատարի հետնամասին ու եթե Հրազդանի ճանշինը տեղում լիներ, մարդավարի կատարեր ճանապարհի` աղով և ավազով մշակման աշխատանքներ, ապա այս տարվա առաջին մահվան ելքով ավտովթարը տեղի չէր ունենա: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր