1216 դիտում
18:33 11-03-2016
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է անցկացրել
Լիբանանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի, վարչապետ Թամամ Սալամի, ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վաֆիկ Ռհայմեի, ԱԳՆ արարողակարգի ղեկավար Միրա Դահերի, կրթության, մշակույթի և էներգետիկայի նախարարներ Էլիաս Աբու Սաաբի, Ռայմոնդ Արեյժիի և Արթուր Նազարյանի, ինչպես նաև Բիբլոս բանկի կառավարիչ Ֆրանսուա Բասիլի հետ:
Հանդիպումներին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության խորացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր: Բարձր է գնահատվել երկու բարեկամ երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակը: Դեսպանը լիբանանյան կողմին իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության, բարյացակամ և ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար: Իր հերթին լիբանանյան կողմը շնորհակալություն է հայտնել դեսպան Քոչարյանին` Լիբանան-Հայաստան համագործակցության մեջ անձնական ավանդ ներդնելու համար։ Կողմերը համոզմունք ենք հայտնել, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա, փոխվստահության վրա հիմնված սերտ և փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով: ՀՀ դեսպանի պավին հատուկ միջոցառում էր կազմակերպվել նաև Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարության կողմից։
Հրաժեշտի երեկո էր կազմակերպվել նաև ՀՀ դեսպանությունում, որի ընթացքում պապական նվիրակ, դիվանագիտական կորպուսի ղեկավար Գաբրիելե Կաչիան Լիբանանում հավատարմագրված դեսպանների անունից հատուկ հուշանվեր է հանձնել դեսպան Քոչարյանին:
Դեսպան Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանի, Հայ Ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանի, ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի, ԼՕԽ-ի և ՀԲԸՄ շրջանակային վարչության անդամների, Լիբանանի հայ ոսկերիչների միության, Համազգայինի, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամների հետ: Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման անհրաժեշտությունը և համահայկական հարցերի լուծման գործում միասնական մոտեցումների դրսևորման կարևորությունը: Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները բարձր են գնահատել դեսպան Քոչարյանի հայրենանվեր աշխատանքն ու ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման ու զարգացման:
Հանդիպումների ընթացքում դեսպան Քոչարյանը իր խորին երախտագիտությունն է հայտնել հայ համայնքի ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ աջակցության և սերտ համագործակցության համար:
Նմանատիպ նյութեր
1115 դիտում
21:14 09-12-2014
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Մարոնի եկեղեցու պատրիարքի հետ
1780 դիտում
14:14 04-03-2016
Պաշտոնից ազատվել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը
1237 դիտում
21:14 07-11-2014
Լիբանանում ՀՀ դեսպան Ա. Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի հետ