Պաշտոնից ազատվել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Աշոտ Քոչարյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):