Լիբանանում ՀՀ դեսպան Ա. Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի հետ
Նոյեմբերի 7-ին Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարար Ջըբրան Բասիլն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:
Բարձր գնահատելով երկու երկրների ներկա բարեկամական հարաբերությունների մակարդակը` կողմերը շեշտեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Ընդգծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը:
Քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվեց լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման և հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործում: