Eurofootball. Մխիթարյանը գերազանց հանդիպում անցկացրեց
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ «Բորուսիա»-«Տոտենհեմ» առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79264/]հանդիպումը[/url] (3:0) վերլուծելով, [url=http://www.eurofootball.ru/article/74273/angliyskaya-klassika-vodnoe-polo-v-bilbao-i-pozor-shpor]Eurofootball.ru[/url]-ն բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:
«Առաջին իսկ րոպեներից դորտմունդցիները շոշափելի առավելություն ունեին, վերահսկում էին գնդակը, պահեր ստեղծում:
2-րդ խաղակեսում պատկերը բացարձակ չփոխվեց: Գերազանց հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, որը պարբերաբար հրաշալի փոխանցումներ էր կատարում թիմակիցներին:
«Բորուսիան» ակնհայտորել ուժեղ էր և արժանի էր խոշոր հաշվով հաղթանակին: Այս դիմակայությունում ինտրիգը, ամենայն հավանականությամբ, մարեց: Լոնդոնյան հանդիպում ձևական բնույթ կկրի: «Բորուսիան» շարժվում է առաջ, իսկ «Տոտենհեմը» բոլոր ուժերը կնետի «Լեսթերին» հասնելու համար», նշել է ռուսական կայքը:


