211652_close_icon
views-count1957 դիտում article-date 11:36 09-04-2014

Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Ռեալ»-ի հետ պատասխան խաղից հետո մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթը: Հիշեցնենք, որ պատասխան խաղում գերմանական թիմը հաղթեց 2:0 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում մրցակցին զիջեց 2:3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերոնշյալ խաղում մի քանի նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: « Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց: Իսկապես հիանալ էր: Նա երկու իրական պահ ունեցավ դարպասը գրավելու: Ցանկացած ֆուտբոլիստ ունեցել է նման զգացում: Լավ կլինի, եթե մենք ընդհանուր գնահատական տանք խաղին, այլ ոչ թե ուշադրություն դարձնենք չիրացված երկու գոլային պահերի վրա: Մենք պետք մեկ գոլ խփեինք Մադրիդում և 2:0 հաշվից հետո դուրս կգային հաջորդ փուլ»,-ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր