1406 դիտում
12:02 11-03-2016
ԱԺ ընտրությունների բանաձևը` Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ. 51+3 տոկոս= է կայուն մեծամասնություն
ԱԺ ընտրությունների ժամանակ խորհրդարան անցած քաղաքական ուժերի մանդատների 51 տոկոսին ավելացվում է ևս 3 տոկոս, որպեսզի հնարավորություն ստեղծվի ապահովել կայուն մեծամասնություն: Այս մասին այսօր` Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանը հայտարարեցարդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Կարևոր է այն հանգամանքը, որ այդ մանդատները լրացուցիչ են բաշխվում և որևէ կուսակցությունից ձայներ չեն նվազեցվում, նրանց ձայները կամ նրանց մանդատները չեն նվազեցվում կամ պակասեցվում: Այն դեպքում, երբ որեւէ կուսակցություն չի ստանում 53 մանդատ կամ 51 տոկոսը, Ընտրական օրենսգրոքով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ձևավորվեն կոալիցիաներ՝ հաշվարկով, որ կոալիցիաներն ունենան 51 տոկոս քվե կամ 53 մանդա և այդ սկզբունքով միավորվեն»,-ասաց նախարարը:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի` կոալիցիաներ կարող են ձևավորվել 3 կուսակցությունների միջև, որոնք ագելապատնեշը հաղթահարել են ընտրությունների արդյունքում. այդ 3 կուսակցությունները, եթե միասին ունեն 51 տոկոս կամ 53 մանդատ, ապա ԱԺ-ն կարող է ձևավորվել: Իսկ եթե կուսակցությունները չեն ստանում 51 տոկոս կամ կոալիցիներ չեն ձևավորվում, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ առաջրկայում ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների, 9` մարզերում և 4-ը՝ Երևանում:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի` Ընտրական օրենսգրքով փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել ու խնդրահարույց են համարվել:
«Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը համամասնական ընտրակարգի դեպքում համարվում է ընտրողի և ընտրատարածքի միջև կապի բացակայությունը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պարագայում գործ ունենք անհատի գործոնի ընդգծման կամ շեշտման հետ: Այն մոդելը, որ մենք առաջարկել ենք, կարող եմ ասել, որ ներկայացնում է կուսակցության և անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
«Սրանով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները և հնարավորություն կունենա ընտրողը հասկանալ, թե ով է իր պատգամավորը և որ տարածքից: Մենք նախատեսում ենք, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պիտի ներկայացնի համապետական ցուցակ և տարածքային ցուցակներ: Տարածքային ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու առկա է նաև համապետական ընդհանուր ցուցակում: Համապետական ցուցակում կարող են լինել նաև թեկնածուներ, որոնք տարածքային ցուցակներում ընդգրկված չեն»,-ասաց նա:
Քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դևիսը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Նմանատիպ նյութեր
4267 դիտում
15:13 13-10-2018
Ազգային Ժողովում կայուն մեծամասնություն գոյություն չունի, և այս խնդիրը պետք է հաղթահարվի. Գագիկ Հարությունյան
1148 դիտում
09:31 19-02-2021
Գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից. «Ժողովուրդ»
2941 դիտում
13:50 21-01-2017
«Անդադար աշխատանքով է հնարավոր հասնել հաջողության». Արծրուն Հովհաննիսյանի բանաձևը
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը