211652_close_icon
views-count12847 դիտում article-date 21:41 10-03-2016

Երևանում վրաերթի է ենթարկվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ -ի իրավաբանը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանաի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ` մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 62-ամյա Կառլեն Մանուչարյանը իր վարած Opel մակնիշի 34 NM 744 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 65-ամյա Հրաչյա Հովհաննիսյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում` որպես իրավաբան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր