2209 դիտում
08:36 27-02-2015
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ առանց թալանի նման պարտք չէր կարող գոյանալ, առավել ուշագրավ է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» ռուս սեփականատերերը ինչպես են պատրաստվում այն մարել:
ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում և ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը: Բայց ամենակարևորն այն է, որ ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ինչ-որ կերպ այդ պարտքերի համար կդառնա երաշխավոր: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի «Ինտեր ՌԱՕ»-ին «ոչ» ասել, հակառակ դեպքում ռուսական կողմն այս գործընթացը չէր նախաձեռնի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
12949 դիտում
21:41 10-03-2016
Երևանում վրաերթի է ենթարկվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ -ի իրավաբանը
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»