Սերխիո Ռամոս. Ամոթ երկրպագուներին, եթե կոչ են անում վաճառել Ռոնալդուին
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Ռոմայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/09/79124/]հաղթանակից[/url] (2:0) հետո մեկնաբանել է մադրիդյան թիմի երկրպագուների մի մասի դժգոհությունը Կրիշտիանու Ռոնալդուի հանդեպ:
«Մեր երկրպագուները մի քիչ պետք է մտածեն, թե ինչ են պահանջում: Ես հարգում եմ նրանց կարծիքը, մեր համար կարևոր է նրանց նվիրվածությունը: Բայց եթե ինչ որ բան այնպես չի գնում, նրանք պետք է թիմին աջակցեն, մենք բոլորս էլ Մադրիդի համար ցանկանում ենք լավագույնը:
Իմ կարծիքով, նրանց կողմից ամոթ է, որ կոչ են անում ազատվել Կրիշտիանու Ռոնալդուից: Դա խաղացող է, որը ակումբի համար պատմական նշանակություն ունի», ասել է Ռամոսը:


