Չեչնիայում դիմակավորված անհայտ անձինք ծեծի են ենթարկել լրագրողներին. կա 6 վիրավոր
Չեչնիայում անհայտ անձինք հարձակվել են լրագրողների և «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի» ռուս իրավապաշտպանների մեքենայի վրա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ նախնական տվյալների` Ինգուշեթիայից Գրոզնի ուղևորվող մեքենայի վրա մոտ 20 հոգի հարձակում են կատարել և ծեծի ենթարկել լրագրողներին և իրավապաշտպաններին, այնուհետև այրել նրանց տեղափոխող մեքենան:
«Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի» ղեկավար Դմիտրի Ուտուկինի խոսքերով` դիմակավորված տղամարդիկ խլել են բոլորից բջջային հեռախոսները, փայտե փողերով ծեծել են մեքենայում գտնվողներին, այրել մեքենան և լքել են տարածքը:
Լրագրողների մեքենայում 8 մարդ է գտնվել, որոնց թվում` The New Times-ի լրագրողուհի Ալեքսանդրինա Ելագինան, ինչպես նաև թղթակիցներ Շվեդիայից և Նորվեգիայից:
Այս պահին հայտնի է 6 տուժածի մասին: