Մոսկվայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել կին վարորդին և առևանգել նրա Audi A4-ը
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ Վիլիս Լացիսի փողոցում, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել երիտասարդ կին վարորդին: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Հանցագործները կապել են կնոջը և առևանգել վերջինիս Audi A4 ավտոմեքենան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ազատել են վարորդին:
Այս պահին ՌԴ մայրաքաղաքում փնտրում են հանցագործներին և առևանգած ավտոմեքենան: