Մոսկվայում անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին
Մոսկվայի արևմուտքում 3 հանցագործներ դաժան ծեծի են ենթարկել Ռուսական աշխարհագրական միության անդամ, ճանապարհորդ և հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին: Այս մասին հայտնում է Lifenews-ը:
Ըստ իրավապահների` տղամարդը ոստիկանություն է զանգահարել և հաղորդել, որ Ռաշչուպկինա փողոցում հանցագործները հափշտակել են փաստաթղթերով լի իր թղթապանակը: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան և ծեծի ենթարկված Ա. Սուլեյմանյանին տեղափոխել հիվանդանոց:
Բժիշկները նրա մոտ աչքերի, դեմքի և գլխի բազմաթիվ հեմատոմաներ են ախտորոշել: Իրավապահները ձերբակալել են 3 կասկածյալների: Ըստ նախնական տեղեկությունների` նրանք Ուզբեկստանի քաղաքացիներ են:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: